Սերժ Սարգսյանի քաղաքական ռեյտինգը և իմիջը շատ բարձր է. Տիգրան Սարգսյան

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե կիսո՞ւմ եք ՀՀԿ իր գործընկերների այն տեսակետը, որ նախագահական այս ընտրություններում գործող նախագահ Սերժ Սարգսյանը մրցակից չի ունենալու, և մյուս բոլոր թեկնածուները պայքարելու են պատվավոր երկրորդ տեղի համար, ասաց.

«Քաղաքական մրցակցությունը խիստ անհրաժեշտ է ընտրությունների ժամանակ: Ցանկալի է, որ լինի քաղաքական մրցակցություն, բայց իրողությունն այսօր այնպիսին է, որ Սերժ Սարգսյանի քաղաքական ռեյտինգը և իմիջը շատ բարձր է, և մենք տեսնում ենք, որ քաղաքական դաշտում իրողությունն այնպիսին է, որ շատ մեծ հավանականությամբ նա մեծ առավելությունով կընտրվի ՀՀ նախագահ:

Եվ կարծում եմ, որ քաղաքական մեկնաբաններն այս հարցի շուրջ ունեն կոնսենսուս՝ տարբեր գնահատականներից ելնելով, բայց բոլորն այդ առումով  կիսում են այն տեսակետը, որ հավանականությունը շատ  մեծ է»:

Իսկ հարցին, թե հավանական համարո՞ւմ եք ՀՀ նախկին երկու նախագահների առաջադրումը, վարչապետը պատասխանեց. «Քիչ հավանական եմ համարում»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս