Բաժիններ՝

Սոցցանցերի հայկական տիրույթում Քիմ Քարդաշյանի կեղծ էջով փորձում են գումար կորզել

Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի անունով բացված կեղծ էջով փորձ է արվում գողանալ բանկային տվյալներ: Այս մասին զգուշացնում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը:

«Քիմ Քարդաշյանի անունով կեղծ էջը նպատակ ունի գողանալ բանկային տվյալներ, էլ. փոստի հասցե, գաղտնաբառ»,-ասված է տարածված հայտարարությունում:

Գործակալությունը հորդորում է չհավատալ նման գրառումների, չտարածել, չմեկնաբանել ու որևէ տվյալ չփոխանցել։

Գործակալությունը տեղեկացնում է, որ գումար փոխանցելու համար ուղարկողին քարտի անվտանգության եռանիշ թիվը հարկավոր չէ, այստեղից նույնպես կարելի է եզրակացնել, որ խաբեություն է։

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը կազմել է ֆիշինգային հարձակումներից պաշտպանվելու մասին ուղեցույց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031