Բաժիններ՝

Brexit-ի գծով առևտրական համաձայնագրի վրա աշխատնաքը կտևի ամբողջ գիշեր. ԵՀ

Լոնդոնը եւ Բրյուսելը գիշերը կշարունակեն աշխատել Brexit-ի գծով առեւտրական համաձայնագրի վրա: Այդ մասին Twitter-ում հայտնել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերը:

Մեծ Բրիտանիան Եվրամիությունը լքել է 2020 թվականի փետրվարի լույս 1-ի գիշերը՝ դուրս գալու պայմանների առիթով երեք տարվա կոնսուլտացիաներից հետո: Կողմերը համաձայնության են եկել մինչեւ ընթացիկ տարվա վերջն անցումային շրջանի շուրջը, որի ժամանակ Միացյալ Թագավորության վրա տարածվում են բոլոր եվրոպական նորմաները, այդ թվում կապված միասնական շուկայի կանոններով առետրի հետ: Մինչեւ անցումային շրջանի վերջը, որը երկարաձգել Մեծ Բրիտանիայի կառավաությունը հրաժարվել է, կողմերը պետք է համաձայնության գան ապագա հարաբերությունների ձեւաչափի շուրջը եւ կնքեն ազատ առեւտրի համաձայնագիր: Մեծ Բրիտանիայի իշխանությունները վերջին շաբաթների ընթացքում ասում են երկու «հիմնարար հարցերի» շուրջը զիջումներ անելու՝ Եվրամիության չցանկանալու մասին, որոնցում Բրյուսելի պահանջները Լոնդոնը համարում է իր ինքինշխանության սահմանափակում:

Դրանցից առաջինը Մեծ Բրիտանիայի բացառիկ տնտեսական գոտում ձկան որսի բաժնեմասերի բաշխումն է Brexit-ից հետո անցումային շրջանն ավարտվելուց: Գործարք տանող ճանապարհին երկրորդ խոչընդոտն, այսպես կոչված, խաղի միասնական կանոններն են, այսինքն՝ Բրիտանիայի եւ Եվրոպայի ընկերությունների համար հավասար մրակցության պայմանների ապահովման պահանջը: Reuters գործակալությունը, վկայակոչելով Ֆրանսիայի կառավարության մի աղբյուր, տեղեկացրել է, որ Միացյալ Թագավորության իշխանությունները վերջին երկու օրը լուրջ զիջումներ են արել բանակցություններում: Ավելի վաղ Sky News հեռուստաալիքը հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի եւ Եվրամիության իշխանություններն սկզբունքային համաձայնության են հասել ապագա հարաբերությունների եւ ազատ առեւտրի համաձայնագրի կնքնման շուրջը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս