«Որևէ դիրք հանձնելու մասին խոսք լինել չի կարող». ՊՆ-ն` Երասխի դիրքերի մասին
Սոցիալական ցանցերում տեղեկություն էր տարածվել, թե դեկտեմբերի 25-ին հայկական կողմը Երասխի ուղղությամբ պատրաստվում է Ադրբեջանին դիրքեր հանձնել:
Մասնավորապես, ըստ 168.am-ին հասած տեղեկությունների, մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի «թեթև ձեռքով» ներքին կարգով հրամայել են լքել դիրքերը:
Պաշտպանության նախարարությունից կտրականապես հերքեցին տեղեկությունը:
«Նման բան չկա, որևէ դիրք հանձնելու մասին խոսք լինել չի կարող»,- ասացին ՊՆ-ից:
Հիշեցնենք, որ Երասխ գյուղը սահմանակից է Նախիջևանին: