Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 838, մահվան՝ 20 նոր դեպք

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 18 քաղաքացի, մահացածների թիվը 2691 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Դեկտեմբերի 23-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 660 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 20 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3351-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 1052 է, ընդհանուր առողջացածներինը՝ 135 638, փաստացի բուժվողներինը՝ 16 541 (մեկ օրում նվազել է 144-ով): Մեկ օրում արվել է 2953 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 573 167 թեստ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031