ԵՄ-ն հաստատեց մինչև 2030 թվականն ածխաջրածնային արտանետումների 55 տոկոսով կրճատման խնդիրը
Եվրամիության գագաթնաժողովը հաստատել է մինչեւ 2030 թվականն ածխաջրանային արտանետումնեը 1990 թվականի համեմատությամբ 55 տոկոսով կրճատելու խնդիրը: Դեկտեմբերի 11-ին այդ մասին Twitter-ում գրել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը: Կլիմայի վերաբերյալ քննարկումը գագաթնաժողովում շարունակվել է 03:00-ից (Երեւանի ժամանակով 06:00-ից):
«Մենք համաձայնության եկանք մինչեւ 2030 թվականը մեր ջերմոցային գազերի արտանետումները կրճատել 55 տոկոսով»,- գրել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: