Բաժիններ՝

Փարաքար-Արգավանդ ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել

եկտեմբերի 3-ին, ժամը 23։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Փարաքար-Արգավանդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Corsa» (վարորդ՝ Գևորգ Ի․, ծնված 1995 թ․) և «Opel Astra» (վարորդ՝ Արմեն Ե․ ծնված 1998 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

«Opel Corsa» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Անդրանիկ Հ․-ն (ծնված 2000 թ․) հոսպիտալացվել են Էջմիածնի ԲԿ, որտեղ ստանալով անհրաժեշտ բուժօգնություն՝ դուրս են գրվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս