Բաժիններ՝

Քաղաքը պարալիզացված է, կենտրոնական հիմնական փողոցները փակ են. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքը պարալիզացված է: Կենտրոնական հիմնական փողոցները փակ են, ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

«Սա է դավաճանության հետևանքը: Քաղաքն ի՞նչ` ամբողջ երկիրն է պարալիզացված: Ու ժողովուրդը: Իսկ լուծումը մեկն է` դավաճանը պետք է հեռացվի»,– գրել է նա:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները, տևական ժամանակ է, բողոքի ակցիաներ են անում: Այսօր անհնազանդության ակցիաներ են մայրաքաղաքի մի շարք փողոցներում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս