Բաժիններ՝

Կառավարությունն առաջարկում է կրկին երկարաձգել քաղաքացիներին հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը

ՀՀ կառավարությունն առաջարկում է երկարաձգել քաղաքացիներին հին նմուշի` ոչ կենսաչափական անձնագրերի տրամադրման ժամկետը: Այս մասին «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը դրական եզրակացություն ստացավ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է ՀՀ քաղաքացիներին հին նմուշի՝ ոչ կենսաչափական անձնագրերի տրամադրման ժամկետը կրկին երկարաձգել` 2021 թվականի հունվարի 1-ի փոխարեն սահմանելով մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը:

Նախագծերի փաթեթն ընդգրկվեց խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգում: Դրա առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկումները նախատեսվում է իրականացնել քսանչորս ժամվա ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս