Բաժիններ՝

Եվրակազմակերպության նախագահը հայտարարել է Հելգա Շմիդին ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար նշանակելու մասին

Գերմանիայի ներկայացուցիչ Հելգա Շմիդը կնշանակվի Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ-ի) գլխավոր քարտուղար: Այդ մասին դեկտեմբերի 3-ին հայտնել է ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ, եվրոպական եւ արտաքին գործերի նախարար Էդի Ռաման՝ բացելով ԵԱՀԿ-ի Արտաքին գործերի նախարարների խորհրդի 27-րդ նիստը:

«Ես ուրախ եմ, որ մեզ մոտ ամեն ինչ նախապատրաստված է նոր ղեկավարների նշանակման համար: Գլխավոր քարտուղարը Հելգա Շմիդն է, Ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների բյուրոյի տնօրենը՝ Մատեո Մեկաչին, զանգվածային լրատվամիջոցների ազատության հարցերի ներկայացուցիչը՝ Թերեզա Ռիբեյրուն, ազգային փոքրամասնությունների գործերի գերագույն կոմիսարը՝ Կայրատ Աբդռահմանովը»,- ասել է Ռաման:

«Ես ձեզ բոլորիդ կոչ եմ անում առաջիկա երեք տարիներին օգնելու նրանց իրենց մանդատների կատարման գործում»,- հավելել է նախագահը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս