«Էս ի՞նչ ա՝ ձեռառնոցի՞, զավե՞շտ»․ ՀՀ-ից մեղադրանք են առաջադրում, Արցախից՝ պարգևատրում
«Սիսական» ջոկատի կամավորական, «Հայ հեղափոխական դաշնակցության» անդամ, նկարիչ Աշոտ Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ Արցախի նախագահի հրամանագրով արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալով:
«Էս ի՞նչ ա՝ ձեռառնոցի՞, զավե՞շտ. մի յանից մեղադրանք են առաջադրում, մյուս կողմից՝ պարգևատրում: Մի ժամ առաջ հասավ ինձ: Կարող ա ինչ- որ խորհուրդ կա մեջը չեմ հասկանում»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Աշոտ Ավագյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասով և 35-305-րդ հոդվածով՝ իշխանության յուրացում և պետական գործչի սպանություն նախապատրաստելու համար։
Մասնավորապես, նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ բացահայտվել են իշխանության յուրացում և պետական գործչի, տվյալ դեպքում՝ ՀՀ վարչապետի սպանությունը նախապատրաստելու, ինչպես նաեւ՝ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու դեպքեր։
Նշված արարքների կասկածանքով ձերբակալվել էին «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ՀՀԿ անդամ Վահրամ Բաղդասարյանը, «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը եւ ջոկատի անդամ, ՀՅԴ-ական Աշոտ Ավագյանը։