«Պարգևավճարները դիտարկենք ոչ թե՝ որպես պարգևավճար, այլ՝ վարձատրության որոշակի հատված». նախարար

2021 թ․ բյուջեով պարգևատրումների համար նախատեսված է 18.8 մլրդ դրամ: Այսօր  Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ընթացքում լրագրողները Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանից հետաքրքրվեցին, թե իր կարծիքով՝ պե՞տք է վերանայվի բյուջեի այդ տողը, քանի որ կորոնավիրուսի և պատերազմի հետևանքները վերացնելու համար մի շարք սոցիալական ծրագրեր պետք է իրականացվեն:

«Այն աշխատակիցները, մասնավորապես, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մասով կարող եմ շեշտել, որոնք այս ընթացքում և կովիդի ժամանակ, նաև պատերազմի հետևանքով, բնական է, դեռ երկար ժամանակ մեր նախարարության աշխատանքները ծանրաբեռնված են լինելու, վստահ եմ՝ կհամաձայնեք, որ բազմաթիվ աշխատակիցներ կրտսեր աշխատակազմի ստանում են բավականին ցածր վարձատրություն, և պարգևավճարներն այս պարագայում դիտարկենք ոչ թե՝ որպես պարգևավճար, այլ՝ վարձատրության որոշակի հատված: Կարծում եմ, որ կա անհրաժեշտություն որոշ աշխատակիցների լրացուցիչ վարձատրել: Իմ նշանակումից հետո ոչ ես, ոչ փոխնախարարները և ղեկավար աշխատակազմը պարգևավճար չեն ստանում և առաջիկայում չեն ստանալու»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս