Բաժիններ՝

«Ատլետիկո»-«Բավարիա». գերմանացիները մոտիվացիա կգտնե՞ն

Մրցաշար-Չեմպիոնների լիգա

Վայր-Վանդա Մետրոպոլիտանո, (Մադրիդ)

Ժամ-23։45

«Բավարիան» արդեն իրեն երաշխավորել է խմբում առաջին տեղը, բայց արդյո՞ք այսօր «Ատլետիկոն» կօգտվի մրցակցի մոտիվացիայի բացակայությունից:

«Ատլետիկո»

«Ատլետիկոն» շատ լավ է մեկնարկում մրցաշրջանում. Դիեգո Սիմեոնեի սաները հստակ իրենց առջև են դնում Իսպանիայի առաջնության ամենալուրջ մարտահրավերները, որոնք մինչ այժմ հաջողությամբ են հաղթահարում: Այս պահին Իսպանիայի առաջնության աղյուսակում մադրիդցիները 23 միավորով երկրորդ տեղում են՝ մեկ միավորով հետ մնալով առաջատարից՝ ի դեմս «Ռեալ Սոսյեդադի»:

Միևնույն ժամանակ, «Ատլետիկոն» պահուստում ունի ևս երկու հանդիպում, ինչը, անշուշտ, թիմին ֆավորիտ է դարձնում այսօր տիտղոսի համար պայքարում: Մադրիդի «Ռեալը» դեռ չորրորդն է, ունի վեց միավոր պակաս ու մեկ հանդիպում ավելի, «Բարսելոնան» 14 միավորով յոթերորդն է: Հենց այս ակումբներն են «Ատլետիկոյի» հիմնական մրցակիցները, դժվար թե «Ռեալ Սոսյեդադը» պահպանի նման տեմպը:

Չեմպիոնների լիգայում «Ատլետիկոն» պակաս հաջող է հանդես գալիս, մինչդեռ խմբում երկրորդն է՝ չորս տուրից հետո ունենալով ընդամենը հինգ միավոր: Երրորդ «Լոկոմոտիվից» երկու միավորի համեստ բաց կա, ինչը դեռ թույլ չի տալիս կազմել երկարաժամկետ ծրագրեր: Վերջին տուրում «Ատլետիկոն» առավելության հասավ «Լոկոմոտիվի» հետ խաղում, բայց չկարողացավ ճեղքել պաշտպանությունը. գոլազուրկ ոչ-ոքին ակումբի համար մեծ հիասթափություն էր:

«Բավարիա»

«Բավարիան» շատ լավ մեկնարկեց բոլոր ճակատներում. ինը տուրից հետո Հանս-Դիտեր Ֆլիկի թիմը Բունդեսլիգայի միանձնյա առաջատարն է: Այնուամենայնիվ, մինչ այժմ լուրջ առավելություն չկա մրցակիցների նկատմամբ՝ երկրորդ «Լայպցիգն» ունի ընդամենը երկու միավոր պակաս, «Բայերը»՝ երեք միավորի, իսկ Դորտմունդի «Բորուսիան», հավանաբար, դեռ ի վիճակի է ավելացնել:

Վերջին տուրում «Բավարիան» գործ ունեցավ «Շտուտգարտի» հետ։ 3:1 հաշվով հաղթանակը լարված ստացվեց, Գերմանիայի չեմպիոնն ընդհանուր առմամբ, չփայլեց իր կարգավիճակով ցածր մրցակցի ֆոնին, որի համար մարզիչը ստիպված էր ներողություն խնդրել հանդիպումից հետո: Սակայն, միևնույն ժամանակ, թիմը երեք միավոր վաստակեց, իսկ Բունդեսլիգայում արտագնա հաղթանակների շարքը դարձավ չորս հանդիպում:

Չեմպիոնների լիգայում «Բավարիան» չորս տուրում լուծեց իր բոլոր հարցերը: Առանց միավորներ կորցնելու՝ գործող գավաթակիրն ապահովեց փլեյ-օֆֆի ուղեգիր: Միևնույն ժամանակ, ոչ ոք չի կարողանա առաջին տեղից դուրս մղել գերմանացիներին՝ «Ատլետիկոն» գտնվում է յոթ միավոր հեռավորության վրա, ինչը հնարավոր չէ ետ բերել երկու տուրում:

Վիճակագրություն

«Ատլետիկոն» տանը երկու անգամ խաղացել է «Բավարիայի» դեմ, երկուսում էլ հաղթել է

«Ատլետիկոն» վերջին ութ հանդիպումներից ոչ մեկում չի պարտվել՝ վեց հաղթանակ և երկու ոչ-ոքի

«Բավարիան» առաջին տեղով արդեն ապահովել է տեղը փլեյ-օֆֆում, ինչը թույլ է տալիս մարզչին հանգիստ տալ իր առանցքային խաղացողներին: Այս իրավիճակում դա մեծ շքեղություն է: Ֆլիկը դժվար թե հրաժարվի այս հնարավորությունից։

«Բավարիան», իհարկե, հեշտությամբ երեք միավոր չի տա իր մրցակցին, բայց «Ատլետիկոն» միանգամայն ունակ է սեփական ուժերով վերցնել միավորները։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս