Բաժիններ՝

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը շնորհավորում է Օբամային

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Քեն Խաչիկյանը հրապարակել է հայտարարություն, որով շնորհավորել է Բարաք Օբամային Միացյալ Նահանգների նախագահ վերընտրվելու կապակցությամբ և միաժամանակ դրվատել է հանրապետական թեկնածու Միթ Ռոմնիին ակտիվ և լավ ընտրարշավի համար։ Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել ամերիկահայ ընտրողներին, ովքեր նոյեմբերի 6-ին ձայն են տվել համայնքին կարևոր հարցերում աջակցություն ցուցաբերող` դաշնային, նահանգային եւ տեղական ընտրություններում առաջադրված թեկնածուներին։

Քեն Խաչիկյանի հայտարարությունում ասվում է, որ Հայ դատը ակնկալում է համագործակցություն Օբամայի վարչակազմի, ինչպես նաև նորընտիր Կոնգրեսի հետ։

«Հայ դատը գոհունակություն է հայտնում այն կապակցությամբ, որ Կոնգրեսում կշարունակեն աշխատանքը հայանպաստ դիրքորոշմամբ հայտնի սենատոր Բոբ Մենենդեսը, Կոնգրեսի մեծամասնության առաջնորդ Էրիկ Քանթորը, կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Էդ Ռոյսը, Ֆրենկ Փալոնը եւ շատ ուրիշներ»,- ասված է Խաչիկյանի հայտարարությունում, որը տարածել է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը։

Հայ դատի հանձնախումբը այս ընտրություններում շուրջ 30 նահանգում սատարել է Ներկայացուցիչների տան ավելի քան 140 թեկնածուների։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս