 
                        Պայթյուն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել․ սակրավորական խմբերի կողմից կկատարվի հայտնաբերված ականների և չպայթած այլ զինատեսակների վնասազերծում․ ԱՀ ԱԻՊԾ
 
                                    Արցախի ԱԻՊԾ-ն տեղեկացնում է․
«Հարգելի հայրենակիցներ.
Քիչ հետո Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում և Ասկերանի շրջանի Մխիթարաշեն գյուղի մերձակա տարածքում տեղի կունենա ԱԻՊԾ սակրավորական խմբերի կողմից հայտնաբերված ականների և չպայթած այլ զինատեսակների վնասազերծում։
Պայթյուն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել։
Պարզաբանումների համար զանգահարեք ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոն»։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        