«Հաղթանակած երկրի ո՞ր ղեկավարը կարող էր առանց կրակոցի հանձնել իր զինվորի արյամբ ազատագրված տարածքը․․․»․ Սենոր Հասրաթյան

Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հաղթանակած երկրի ո՞ր ղեկավարը կարող էր առանց կրակոցի հանձնել իր զինվորի արյամբ ազատագրված տարածքը: Իհարկե, նա, ով անհաղորդ է այդ տարածքն ազատագրած զինվորի ապրումներին… Նա, ում համար ազատագրված տարածքը սոսկ հող է, այլ ոչ Հայրենիք՝ իր գույնով, բնավորությամբ և… դժվար պատմությամբ: Ակնան ու Քարվաճառը հանձնվեցին առանց կրակոցի…

Հանձնվեցին որպես հող՝ անգույն և անբովանդակ, հանձնվեցին որպես պատմությունից զուրկ Հայրենիքի մաս… Համակերպվել այս իրողությանը՝ դժվար է, բայց առավել քան դժվար է հասկանալ այն հայ զորականին, ով ազատագրելով այդ տարածքներն՝ ընկավ… Ընկավ, հավատալով, որ ապրողներն արժանի են լինելու իր թողած ժանագությանը…

Ավաղ, ամեն ինչ եղավ ոչ միայն հակառակը, այլև՝ առանց կրակոցի…»։

Տեսանյութեր

Լրահոս