Թուրքիայի որևէ խաղաղապահ ստորաբաժանում չի ուղարկվելու Լեռնային Ղարաբաղ․ Սերգեյ Լավրով

Թուրքական խաղաղապահ առաքելություն չի լինելու Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Այս մասին քիչ առաջ ռուսական և արտասահմանյան լրատվամիջոցներին տված ասուլիսի ընթացքում ընդգծեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պարզաբանելով վերջին օրերին մամուլում քննարկվող ամենաթեժ հարցը՝ Արցախում թուրք խաղաղապահների ներկայության մասին խոսակցությունները։

«Թուրքիայի Հանրապետության որևէ խաղաղապահ ստորաբաժանում չի ուղարկվելու Լեռնային Ղարաբաղ։ Այդ մասին հստակորեն ասված է ղեկավարների հայտարարությունում (Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունը լիարժեք հրադադարի մասին)»,- ասաց Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարի խոսքով, Թուրքիայից դիտորդների տեղակայման սահմանների շարժունակությունը սահմանափակվելու է Ադրբեջանում տեղակայված ԼՂ-ում հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական կենտրոնի կողմից»,- ասաց Լավրովը։

Նրա խոսքով, թուրքական դիտորդների տեղակայման սահմանների շարժունակությունը սահմանափակվում է այն աշխարհագրական կոորդինատներով, որոնք հստակեցվելու են Ադրբեջանի տարածքում ստեղծված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնի տեղակայման համար՝ տարածքի այն հատվածում, որը մոտ չէ Ղարաբաղին, և որը լրացուցիչ համաձայնեցվելու է։ Լավրովի խոսքով, չկան նշաններ, որ ինչ-որ մեկը փորձում է խափանել Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունները։ ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Մոսկվան համոզված է նրանում, որ բոլոր կողմերը հետաքրքրված են Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության հարցում։

Հիշեցնենք, որ այսօր ռուսական մամուլում կրկին տարածվեց Թուրքիայի ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարի  պնդումը, թե Ղարաբաղում թուրք խաղաղապահներ են լինելու։

Տեսանյութեր

Լրահոս