Ռուսական Մի-8 և Մի-24 ուղղաթիռները ժամանել են ԼՂ տեղակայման օդակայաններ. ՌԴ ՊՆ
![](https://168.am/wp-content/uploads/2020/11/f5fad08ababe0f_5fad08ababe55.thumb_.jpg)
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Մի-8 և Մի-24 ուղղաթիռները, որոնք մասնակցում են Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելությանը, ժամանել են Լեռնային Ղարաբաղում գտնվող տեղակայման օդակայաններ։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։
«Մի-8 և Մի-24 ուղղաթիռները, որոնք բերվել են Ան-124 ռազմական տրանսպորտային ինքնաթիռներով խաղաղապահ գործողությանը մասնակցելու համար, ժամանել են տեղակայման օդակայաններ», -ասվում է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ինժեներատեխնիկական անձնակազմը նախապատրաստել է դրանք շահագործման։
«Բանակի ավիացիայի անձնակազմն ուսումնական թռիչքներ է իրականացրել ու մեկնել տեղակայման օդակայաններ խաղաղապահ զորակազմի շահերից բխող առաջադրանքներ կատարելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։