Քաղաքական ձերբակալություններով անհնար է լռեցնել մեր ձայնը. բանտում, թե ազատության մեջ՝ ես շարունակելու եմ պայքարն այս դավաճանական փաստաթղթի և այն ստորագրած անձի դեմ. Արթուր Վանեցյան
Արցախը դավադրաբար հանձնած դավաճան Նիկոլը ձերբակալել է ստորագրված պիղծ փաստաթղթի դեմ պայքարող ընդդիմության մի շարք առաջնորդների։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայրենիք» կուսակցության նախագահ, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը:
Նա մասնավորապես նշել է. «Վստահեցնում եմ, որ քաղաքական և ազգադավ այս ձերբակալություններով անհնար է լռեցնել մեր ձայնը, և դավաճանը պետք է հեռանա։ Բանտում, թե ազատության մեջ՝ անձամբ ես շարունակելու եմ իմ անզիջում պայքարն այս դավաճանական փաստաթղթի կենսագործման դեմ։ Կոչ եմ անում չվհատվել, համախմբվել, շարունակել միասնական պայքարը՝ հանուն մեր ազգի արժանապատվության։
Անզիջում է պայքարն այս դավաճանական փաստաթղթի և այն գաղտագողի ստորագրած անձի դեմ»։