Ղրիմում հայտարարել են, որ թերակղզու միջազգային շրջափակման բեկումն անխուսափելի է
Ղրիմում առաջին արտասահմանյան հյուպատոսությունը բացելուց հետո թերակղզու միջազգային շրջափակման բեկումն անխուսափելի է: Այդ մասինհայտարարել է Ռուսաստանի նախագահին առընթեր Ղրիմի մշտական ներկայացուցչությանը կից միջազգային-իրավական հարցերի աշխատանքային խմբի ղեկավար Ալեքսանդր Մոլոխովը:
«Կարծում եմ, որ մենք պետք է որքան կարելի է ավելի շատ աշխատենք միջազգային հարթակներում երրորդ աշխարհի երկրների հետ, տարածենք ճշմարտության խոսքը եւ բացահայտենք «շրջափակման» մասին առասպելները»,-ՌԻԱ Նովոստիին ասել է Մոլոխովը:
Առաջին նման հաստատությունը դարձել է Ղրիմում Նիկարագուայի պատվավոր հյուպատոսությունը: Բացմանը հանրապետություն էր ժամանել դեսպան Ալբա Ասուսենա Տորեսը: Ղրիմում Նիկարագուայի պատվավոր հյուպատոս է նշանակվել Ղրիմի տարածաշրջանում նախագահի նախկին լիազոր ներկայացուցիչ Օլեգ Բելավենցեւը: Նիկարագուան Ղրիմը Ռուսաստանի մաս է ճանաչել 2014 թվականին:
«Սա դասական հյուպատոսություն չէ, այլ ներկայացուցչության հատուկ ձեւ, երբ այն երկրի քաղաքացին, որտեղ բացվում է հյուպատոսությունը, սկսում է ներկայացնել մյուս երկրի շահերը»,-ընդգծել է Մոլոխովը: Նրա խոսքով՝ Ռուսաստանի եւ Նիկարագուայի միջեւ համագործակցությունն այժմ ակտիվորեն զարգանում է: Մասնավորապես, ռուսական կողմն այնտեղ կառուցում է գրիպի դեմ պատվաստանյութի արտադրության գործարան, առկա է որոշակի պոտենցիալ Կենտրոնական Ամերիկայիի այս տարածաշրջանի օվկիանոսյան ծանծաղուտներում նավթի որոնում կազմակերպելու նպատակով:



