«Ստեփանակերտում երևի այսպիսի ուժգին հրետակոծություն չի եղել ողջ պատերազմի ընթացքում». Դավիթ Բաբայան

«Իրավիճակն Արցախում գիշերը բավականին թեժ է եղել, բայց կայուն բարդ է։ Հակառակորդն ուժգին հրետակոծության է ենթարկել մայրաքաղաք Ստեփանակերտը, երևի այսպիսի ուժգին հրետակոծություն չի եղել այս ողջ պատերազմի ընթացքում»,- 168.amի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը։

Նրա խոսքով՝ ողջ գիշեր, բացի  Ստեփանակերտից, թշնամին հրետակոծության է ենթարկել նաև Շուշին և տարբեր այլ խաղաղ բնակավայրեր։

«Թշնամու որոշ խմբեր կրկին փորձել են ներթափանցել, մեր ուժերը կանխել են, փաստորեն ներթափանցելու երկու խոշոր փորձերը ՊԲ ուժերի ջանքերով ձախողվել են։ Մեր տղաները կանգնեցրել են այդ ոսոխին՝ պատճառելով շատ մեծ մարդկային, զինտեխնիկայի կորուստներ։ Մենք այս ոգով պետք է շարունակենք, այլ տարբերակ չունենք, որովհետև սա բախտորոշ, վճռորոշ ժամանակաշրջան է»,- նշեց Դավիթ Բաբայանը։

Տեսանյութեր

Լրահոս