Ադրբեջանը շարունակում է խախտել հումանիտար հրադադարն այն դեպքում, երբ իր հազարավոր դիակներն արդեն փտում են առաջնագծի տարբեր հատվածներում․ նա թքած ունի իր դիակների վրա․ ՊԲ. 18+
Ադրբեջանը թքած ունի սեփական կորուստների վրա։ Այս մասին հայտնում են Արցախի ՊԲ-ից։
Ադրբեջանը պարբերաբար շարունակում է խախտել ԵԱՀՄ Մինսկի խմբի համանագահ երկրների միջնորդությամբ դիակների, ռազմագերիների և այլ պահվող անձանց մասին հումանիտար հրադադար հաստատելու մասին պայմանավորվածություններն այն դեպքում, երբ մարտակա գործողությունների ընթացքում ոչնչացված վերջինիս հազարավոր դիակներ արդեն փտում են առաջնագծի տարբեր հատվածներում:
Նման պահվածքով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ցույց է տալիս, որ թքած ունի ոչ միայն միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի, այլև սեփական զինծառայողների դիակների ու նրանց հիշատակի նկատմամբ: