Իտալիայի Ազոլո քաղաքը ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը
Իտալիայի Ազոլո քաղաքի քաղաքային խորհուրդը ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Իտալիայի հայ տաղանդների միության նախագահ Վալենտինա Կարախանյանը:
Քաղաքային խորհուրդն Արցախի անկախությունը ճանաչել է միաձայն: