Օնտարիոյի օրենսդիր մարմնի ներկայացուցիչը դատապարտել է Արցախի բնակիչների նկատմամբ Ադրբեջանի կողմից կասետային ռումբ կիրառելը
Կանադայի Օնտարիո քաղաքի օրենսդիր մարմնի հնդիկ պատգամավոր Գուրաթան Սինխը դատապարտել է Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից կասետային ռումբի կիրառումը: Սինխը խորհրդարանում իր ելույթում անհրաժեշտ է համարել անմիջապես վերջ տալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:
«Հենց հիմա աշխարհը հետևում է մարդու իրավունքների ոլորտում ծավալվող ճգնաժամին։ Մարդիկ անհանգստացած են Լեռնային Ղարաբաղի շարունակվող հակամարտությամբ, որը նաև հայտնի է որպես Արցախ, և նրա ավերիչ հետևանքներով ՝ մարդկանց մահով, ցավով, տառապանքով։ Մենք պետք է անհապաղ վերջ տանք այդ հակամարտությանը։ Լեռնային Ղարաբաղից դաժան տեղեկություններ են ստացվում բռնության, դպրոցների ու հիվանդանոցների վրա հարձակումների, խաղաղ բնակիչների վիրավորումների ու սպանությունների մասին։ Միջազգային կազմակերպությունները, նույնիսկ, հայտնել են Ադրբեջանի կողմից կասետային ռումբերի օգտագործման մասին։ Ադրբեջանի կողմից այդ ռումբերի կիրառումը սարսափ է առաջացնում»,- ասել է խորհրդարանականը:
Նա նշել է, որ խաղաղ բնակչության նկատմամբ կասետային ռումբի կիրառումը հակասում է միջազգային մարդասիրական իրավունքներին: