ԱՆ-ն միջազգային հանրությանը կոչ է անում քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի ծննդատունը թիրախավորելու կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի ծննդատան թիրախավորումը պատերազմական հանցագործություն է, որը խախտում է մարդու՝ բժշկական օգնություն ստանալու իրավունքը: Ներկայացնում ենք ՀՀ առողջապահության նախարարության հայտարարությունը.

«Ադրբեջանական զինված ուժերն այսօր հրթիռակոծել են Ստեփանակերտը և Շուշին` այս անգամ բնակելի հատվածների հետ զուգահեռ թիրախավորելով անգամ բժշկական կենտրոններ։ Գրված և չգրված բոլոր նորմերով սա պատերազմական հանցագործություն է, որը խախտում է մարդու բժշկական օգնություն ստանալու իրավունքը:

Կոչ ենք անում բոլոր միջազգային կազմակերպություններին, միջազգային հանրությանը` դատապարտելու և կոնկրետ քայլեր ձեռնարկելու ահաբեկչական այս ակտի կապակցությամբ»,- ասված է հայտարարության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031