Հայաստանի երկինքը պետք է պաշտպանվի ավիացիայով. ՌԴ ռազմա-օդային ուժերի նախկին հրամանատար․ ArmLur.am

Ռուսաստանի ռազմա-օդային ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վլադիմիր Միխայլովը դեռ 2007 թվականին հայտարարել էր, որ Հայաստանի և Ռուսաստանի համատեղ հակաօդային պաշտպանության համակարգը կարող է Հայաստանի օդային սահմանները պահպանել ցանկացած ոտնձգությունից եւ ոչ միայն Թուրքիայի կամ Ադրբեջանի կողմից:

Սակայն այսօր տեսնում ենք, որ Հայաստանի օդային սահմաններն այնքան էլ պաշտպանված չեն, եւ մեր զինված ուժերը հենց Հայաստանի տարածքում են խոցում հակառակորդի անօդաչու թռչող սարքերը: ArmLur.am-ը փորձել է զրուցել Վլադիմիր Միխայլովի հետ եւ պարզել, թե այս իրավիճակում ինչ պարտականություններ ունի Ռուսաստանի Դաշնության հակաօդային պաշտպանության ուժերը:

«Այն ժամանակ այլ իրավիճակ էր, հիմա՝ այլ եւ պետք է որոշումներ կայացնեն այն հրամանատարները, որոնք հիմա ղեկավարում են, ես չեմ կարող խորհուրդներ տալ, սակայն Դուք իմ տեսակետը գիտեք: Ես շատ եմ ցանկանում, որ Ղարաբաղում որքան հնարավոր է շուտ հրադադար լինի և երկար ժամանակով, սա իմ երազանքն է: Իսկ ինչ վերաբերում է ՌԴ-ի պարտականություններին, ես հիմա շատ չէի ցանկանա բարձրաձայնել, քանի որ թոշակի եմ, սակայն իմ վերաբերմունքը բոլորն էլ գիտեն՝ սկսած նախկին բոլոր ղեկավարներից: Իսկ Հայաստանի երկինքը ՌԴ-ի կողմից կարելի է պաշտպանել ավիացիայով եւ հակաօդային պաշտպանությամբ»,– նշեց նա:

Տեսանյութեր

Լրահոս