Հաքերները գրոհել են Թրամփի նախընտրական արշավի կայքի վրա
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը հաղորդել է իր կայքի վրա կատարված գրոհի մասին:
«Ավելի վաղ այս երեկոյան Թրամփի արշավի կայքը շարքից հանվել էր, եւ մենք իրավապահ մարմինների հետ աշխատում ենք, որպեսզի պարզենք գրոհի աղբյուրը»,-Twitter-ում հաղորդել է Թրամփի նախընտրական արշավի հաղորդակցությունների գծով տնօրեն Թիմ Մերթոուն:
Նա նշել է, որ չարագործները հնարավորություններ չեն ունեցել որեւէ գաղտնի տեղեկատվությունից օգտվել:
Կայքի աշխատանքը վերականգնվել է, հավելել է նա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: