«Եվ թուրքն ու ազերը շատ լավ են տեսնում ու հասկանում դա, եւ հիմա հարձակվելու պատճառներից մեկն էլ Հայաստանում Սահմանադրության բացակայությունն է». Աղասի Ենոքյան

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այս իրավիճակում ամենասարսափելին այն է, որ կառավարիչները չեն հասկանում, որ իշխանություն հիմա միայն պատասխանատվություն է, այլեւս վայելք չէ, ու դեռ շատ երկար չի լինի վայելք։

Վազգեն Մանուկյանի առաջարկին ընդդիմախոսում են ինչ-որ լեգիտիմության ու սահմանադրականության դիրքերից։ Իշխանությունը վաղուց է կորցրել իր լեգիտիմությունը, եւ գործողությունների համար պատասխանատվություն չի վերցնում, այլ գցում է ժողովրդի վրա, նրան թասիբի է կոչում։ Ինչ-որ կեղծ տեղեկանք տվող բժիշկներ, ինչ-որ դավաճաններ, ու չեն հասկանում, որ այդ բժիշկներն ու դասալիքներն էլ են իրենց իշխանության արդյունք։

Ինչ վերաբերվում է Սահմանադրությանը, ապա այն վաղուց է բռնաբարված ու մի անկյուն գցած։ Երկրում տիրող քաոսի հիմնական պատճառը հենց սահմանադրականության բացակայությունն է։ Եվ թուրքն ու ազերը շատ լավ են տեսնում ու հասկանում դա, եւ հիմա հարձակվելու պատճառներից մեկն էլ Հայաստանում Սահմանադրության բացակայությունն է»:

Տեսանյութեր

Լրահոս