Բաժիններ՝

Հետազոտությունը ցույց է տվել ռուսաստանցիների նախապատվությունն այլ տարածաշրջաններ փոխադրվելիս

Ռուսաստանցիները, որոնք աշխատանքային որոնումների մեջ են, ցանկանում են Մոսկվա տեղափոխվել ավելի բարձր աշխատավարձի, իսկ Կրասնոդար՝ հարմարավետ կլիմայի պատճառով: Այդ մասին վկայում է HeadHunter-ի անցկացրած հետազոտությունը, որն ստացել է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը:

Նրա տվյալների համաձայն, ռուսաստանցիների հինգերորդ մասը (20 տոկոսը) ցանկանում է երկրի այլ տարածաշրջան տեղափոխվել, մեկ երրորդից ավելին (39 տոկոսը)՝ պարբերաբար մտածում է այդ մասին, մեկ երրորդից պակաս մասը (31 տոկոսը) չի ցանկանում, եւս 10 տոկոսը չի մտածել այդ մասին կամ դժվարացել է պատասխանել հարցին:

Այլ տարածաշրջան տեղափոխվել ցանկացողներն առավել մեծ բաժին են կազմում Արխանգելսկի մարզից, Կոմիից եւ Յակուտրիայից հարցման մասնակիցները (50 տոկոս), ամենաքիչ ցանկացողները Մոսկվայում են (վեց տոկոս) եւ Պանկտ Պետերբուրգում (յոթ տոկոս): Խոսելով այն պատճառների մասին, որոնք նրանց դրդում են տեղափոխվել, հարցվածների մեծամասնությունը, որն Արխանգելսկի մարզից է, նշել են վատ էկոլոգիան եւ ոչ հարմարավետ կլիման (53 տոկոս), Կոմիից՝ ցածր աշխատավարձը (62 տոկոս): Մոսկվայից եւ Սանկտ Պետերբուրգից հարցվածների մեծամասնությանը նշում է վատ էկոլոգիան եւ կլիման (45 տոկոս):

Տարածաշրջանների թոփ-3-ում, որտեղ կցանկանային տեղափոխվել հարցման այն մասնակիցները, որոնք երազում կամ մտածում են այդ մասին, տեղ են գտել Մոսկվան (24 տոկոս), Կրասնոդարի երկրամասը (18 տոկոս) եւ Սանկտ Պետերբուրգը (13 տոկոս): Որպես Մոսկվայի առավել հրապուրիչ բնութագիր հարցվածների մեծամասնությունը նշել է աշխատավարձի ավելի բարձր մակարդակը (85 տոկոս), Կրասնոդարի երկրամասը ռուսաստանցիներին գրավում է կլիմայական հարմարավետ պայմաններով եւ լավ էկոլոգիայով (88 տոկոս), իսկ Սանկտ Պետերբուրգը (61 տոկոս)՝ քաղաքային հարմարավետ միջավայրով: Հետազոտությունն անցկացվել է 2020 թվականի սեպտեմբերին եւ հոկտեմբերին՝ 10205 հայցորդների շրջանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս