Ավստրալիայի հայ համայնքը թուրք-ադրբեջանական ագրեսիայի դատապարտման պահանջով փակել է Հարբոր կամուրջը

Ավստրալիայի հայ համայնքն Արցախի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի դատապարտման պահանջով փակել է Սիդնեյի Հարբոր կամուրջը: Այս մասին հայտնել է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը:

Հայաստանի դրոշներով բազմաթիվ մեքենաների ակցիայի արդյունքում կաթվածահար է եղել Հարբոր կամրջի երթևեկությունը:

Ավստրալիայի հայ համայնքի անդամները պահանջել են դատապարտել թուրք-ադրբեջանական ագրեսիան և գործուն քայլեր ձեռնարկել այն դադարեցնելու ուղղությամբ:

Հոկտեմբերի 24-ին հայ համայնքը Սիդնեյում քայլերթ կիրականացնի` Ավստրալիայից պահանջելով դադարել լռել Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Հայաստանի և Արցախի նկատմամբ սանձազերծած ագրեսիայի հարցում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031