Հրետակոծության է ենթարկել Ստեփանակերտը և Մարտակերտը, Շոշ համայնքը և մի շարք այլ բնակավայրեր. խաղաղ բնակիչ է զոհվել. Արցախի Տեղեկատվական շտաբ
Այսօր երեկոյան հակառակորդը, խախտելով հոկտեմբերի 10-ին ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, հրետակոծության է ենթարկել Ստեփանակերտ և Մարտակերտ քաղաքները, Շոշ համայնքը և մի շարք այլ բնակավայրեր։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի Տեղեկատվական շտաբից:
Տուժածների ու վնասների մասին տվյալները ճշտվում են։
Նախնական տվյալներով Շոշ համայնքում խաղաղ բնակիչ է զոհվել: