«Պիտի փրթենք բառիս բուն իմաստով». Սասուն Միքայելյանը՝ երկրապահներին
ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն այսօր երկրապահների հերթական խմբին ճանապարհեց դեպի Արցախ: Նախքան մեկնելը Միքայելյանը նրանց կոչով դիմեց:
«Այսօր բոլորիդ է հայտնի, թե ինչ է կատարվում մեր Արցախ աշխարհում և այսօր ամեն մեկիցս է կախված մեր երկրի ապագան: Եթե այսօր չհամախմբվենք, չկանգնենք թուրքի դեմ, թուրքը, որ մտավ մեր տուն, այն վախտ՝ գլուխներս ծեծենք, ինչ անենք, մեր երեխեքին մորթելու են. այս բաշիբոզուկները ժողովուրդ չեն, մարդ չեն, դրա համար նորից եմ կրկնում, պետք է լինենք՝ պինդ, համախմբված, կողք կողքի և պետք է հաղթահարենք ամեն մի դժվարություն: Այսօր ամեն մեկս պարտավոր ենք՝ կանգնելու, զոհվելու, հաղթելու: Մենք հաղթելո՛ւ ենք, տղե՛րք»,- ասաց Սասուն Միքայելյանը:
ԵԿՄ նախագահի խոսքով՝ եթե այսօր չկանգնեն բանակի կողքին, վաղն ուշ է լինելու, և նորից կրկնեց, որ յուրաքանչյուրիցս է կախված մեր երկրի ճակատագիրը.
«Հետադարձ ճամփա չկա՛, հետ նայել չկա՛, պիտի փրթե՛նք դրանց, փրթե՛նք, բառիս բուն իմաստով: Տա Աստված՝ ժամ առաջ պրծնի այս ամեն ինչը, տա Աստված՝ ոչ մի գնդակի բան չլինեք, բայց ես իրական պատկերն եմ ձեզ ասում, որպես այնտեղից եկած մարդ, որ մենք գիտակցենք ու հասկանանք, թե ուր ենք գնում, ինչի համար ենք գնում: Փա՛ռք մեր բանակին, փա՛ռք Արցախ աշխարհի ժողովրդին, փա՛ռք ու փա՛ռք, տղե՛րք»:
Արցախ մեկնող երկրապահների խումբը ծափերով և ողջագուրվելով արձագանքեցին, որ հպարտությամբ են մեկնում, և, որ անպայման հաղթելու են: