12 հոգանոց ընտանիքն օգնության կարիք ունի. նրանց թվում նաև Արցախից Հայաստան ժամանակավոր տեղափոխված երեխաներ կան

Թերեզա Պողոսյանը, ով իր տանն ընդունել է Շուշիի իր համաքաղաքացիների անչափահաս երեխաների, այս պահին օգնության կարիք ունի:

«5 անչափահաս բալիկներ են, ունենք տաք հագուստի, կոշիկների կարիք: Երեք երեխաները դպրոց են հաճախում: Տասն ամսական աղջիկն է, մյուսները  5, 10, 12, 13 տարեկան տղաներ են: Մեզ հետ են նաև երեխաների 37-ամյա մայրն ու 41-ամյա հորաքույրը: Նրանց ևս հագուստ է անհրաժեշտ: Կա նաև սնունդի և մի փոքր էլ գումարի կարիք: Գրենական պիտույքներ պետք է գնել: Ինչքան հնարավոր է՝ փորձում եմ օգնել, բայց բարդ է, ես էլ 4 երեխա ունեմ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Թերեզա Պողոսյանը:

Նա հայտնեց, որ օգնել հնարավոր է այս հաշվեհամարների միջոցով, որոնք իր անունով են՝ «ԱյԴի Բանկ»՝11800337554000, Ի դրամ ID 211966313 ինչպես նաև կարող եք զանգահարել 094867737 հեռախոսահամարով:

Նշենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով Արցախից Հայաստան ժամանակավորապես տեղափոխված քաղաքացիների ընդունելությունը պատշաճ կազմակերպելու և նրանց սոցիալական աջակցությունը համակարգելու նպատակով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ստեղծել է Արցախից ժամանող քաղաքացիների ժամանակավոր կայանման կետ:

Արցախից նոր ժամանող քաղաքացիները, ովքեր Հայաստանի Հանրապետությունում չունեն ժամանակավոր բնակության վայր կամ հյուրընկալող, կարող են այցելել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Ներսիսյան 14/1 հասցեում գտնվող «Հայորդաց տան» շենքում ստեղծված կայանման կետ, որտեղից կկազմակերպվի նրանց տեղափոխումը ժամանակավոր կացարաններ:

Կայանման կետը գործում է շուրջօրյա՝ ապահովելով միջգերատեսչական համագործակցություն՝ քաղաքացիների կարիքներին հնարավորինս օպերատիվ արձագանքելու համար:

Հիշեցնենք, որ ռազմական դրության պայմաններում 117 հեռախոսահամարով գործում է տեղեկատվական թեժ գիծը, որին կարող եք զանգահարել բոլոր հարցերով՝ բացառությամբ Պաշտպանության նախարարությանն առնչվող հարցերի։

Տեսանյութեր

Լրահոս