Մոսկովյան պայմանավորվածությունների կատարումը չափազանց կարևոր է. Պեսկով

Ռուսաստանը կարևորում է Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ իրենք բարձր են գնահատել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ Մոսկվայում կայացած խորհրդակցությունների արդյունքներով հումանիտար նպատակներով կրակի դադարեցման մասին համաձայնությունը:

«Հիմա մենք շատ ուշադիր հետևում ենք իրավիճակին, մենք տեսնում ենք երկու կողմերից խախտումների վերաբերյալ հաղորդագրություններ, բայց համարում ենք, որ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը չափազանց կարևոր է, որպեսզի հեռանկարում կողմերն ամբողջովին հրաժարվեն ռազմական գործողություններից և անցնեն այս հակամարտության կարգավորման քա

Տեսանյութեր

Լրահոս