Բաժիններ՝

Կոտրել են Հռոմեացի զինվոր արձանի առնանդամը (լրացված)

168.am-ն ընթերցողներից նամակ է ստացել, որտեղ վերջինս իր վրդովմունքն է հայտնում արձանների դեմ սկսված արշավի մասին:

«Ես չեմ հասկանում ինչո՞ւ են հայերն այսքան դաժան դարձել, որտեղի՞ց այսքան ատելություն: Ատելությունն արդեն անցել է բոլոր սահմանները, իրար ատելուց բացի ատում են արձանները:

Դեռ մարդը մարդուն ատելը կարելի է տրամաբանորեն հասկանալ, բայց արձան ատելը նոր մշակույթ է: Որքա՞ն պետք է խոշտանգեն մեր արձանները:

Հիմա էլ որոշ արձանատյացներ կտրել են Հռոմեացի զինվորի առնանդամը: Ի՞նչ անուն տանք նրանց…
Մեր ժողովրդին պետք է արձանների հետ հաշտեցնել, հակառակ դեպքում, եթե այսպես շարունակվի մենք կմնանք առանց արձանների»,- գրում է ընթերցող Անահիտ Անանյանը:

«Գաֆէսճեան» հիմնադրամի հանրային կապերի և մարքեթինգի պատասխանատու Լիլիթ Սոխակյանը 168.am-ին փոխանցեց, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, և արձանը գտնվում է շուրջօրյա վերահսկողության տակ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս