Բաժիններ՝

Տարոն Մարգարյանը չի խառնվում

«Դվին» հյուրանոցի տարածքում գտնվող «Լեռնապար» խմբաքանդակը դեռ չի գտել իր հանգրվանը: «Մի քանի տեղ առաջարկվել է և տարբեր պատճառներով խոչընդոտներ են առաջացել»,- այսօր «Ա1+»-ին հայտնել է քանդակի հեղինակ Տիգրան Արզումանյանը:

Նա կարծում է, որ քանդակը պետք է տեղադրել Գլխավոր պողոտայի սկզբնամասում. «Հետո պարզվեց, որ արենդայով սեփականատերեր կան, որ վաղը մյուս օր կարող է սրճարաններ տեղադրեն և հետո այդ քանդակը սրճարանների հետ անհամատեղելի է»:
Քանդակագործն համաձայն է, որ «Լեռնապար» տեղադրվի նույնիսկ քաղաքի ոչ կենտրոնական հատվածներում:

Նրան ավելի շատ ցավ է պատճառում այն փաստը, որ Երևանի այցեքարտը համարվող քանդակը բացի իրենից որևէ մեկին չի հետաքրրքում, իսկ նոր սերունդը նույնիսկ դրա գոյության մասին չգիտի.

«Ոնց որ տանես մարդկանցից պահես, քանդակը մեր քաղաքի համար 10 տարուց ավելի է` գոյություն չունի»:

«Լեռնապարի» հեղինակի հետ համամիտ է նաև Երեւանի ավագանու անդամ, ճարտարապետ Լևոն Իգիթյանը:

Նա այսօր ևս մեկ անգամ փոխանցել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի խոսքը` Լեռնապարի ճակատագրի վերաբերյալ:

«Ասաց ես չեմ խառնվում, ասեց դուք տեղը որոշեք, մենք որոշումը կայացնենք և տեղափոխենք», – նշել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս