Երևանից՝ Ստեփանակերտին. ավագանու միաձայն որոշմամբ 100 մլն դրամ կտրամադրվի Արցախի մայրաքաղաքին
Այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստը սկսվեց մեկ րոպե լռությամբ՝ հարգելով Արցախում զոհված զինծառայողների և խաղաղ բնակչության հիշատակը: Նիստի օրակարգում երկու հարց էր:
Առաջին հարցով Երևանի ավագանին միաձայն որոշեց 100 մլն դրամ տրամադրել Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ատեփանակերտին՝ Ադրբեջանական բանակի կողմից թիրախավորման արդյունքում վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների և օբյեկտների կապիտալ աշխատանքների իրականացման նպատակով:
Գումարը տրամադրվեց Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից: