«6-7 ժամ անդադար  մարտ է գնացել,  հակառակորդը փորձել է ռազմաճակատի գիծ ճեղքել, որը կասեցվել է. թշնամին 450 զոհ է տվել». Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը լրագրողներին ներկայացրեց  ՊԲ N զորամասի պաշտպանության գոտու «Հովազ-1» մար­տա­­կան դիրքի անձնակազմի հերոսությունը, և վստահեցրեց` նման դրվագները տասնյակներ են:

«Ըստ էության, իրենք իրենց հերոսական մարտով որոշում են ամբողջ հայ ժողովրդի ճակատագիրը»,-նշեց նա:

Ամփոփելով 1-1.5 օրվա մարտական գործողությունների թվական ցուցանիշները, Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ այսօր շատ ծանր մարտական գործողություններ են ընթացել հյուսիսում և հարավում, հատկապես` հարավում:

«Հակառակորդը փորձել է լայնածավալ հարձակում իրականացնել` օգտագործելով մեծաքանակ տեխնիկա, հրետանի, փորձել է ռազմաճակատի գիծը ճեղքել: Ծանր ու համառ մարտերից հետո հակառակորդի առաջխաղացումը հնարավոր է եղել կասեցնել` պատճառելով մեծ կորուստներ: Միայն բուն անդադար  մարտի տևողությունը եղել է 6-7 ժամ»,- մանրամասնեց ՊՆ ներկայացուցիչը:

Նրա տեղեկացմամբ, այս ընթացքում, ընդհանուր առմամբ, հակառակորդը կորցրել է շուրջ 2300 անձնակազմ, իսկ միայն անցնող օրվա ընթացում` 440-450` զինծառայող և ոչ զինծառայող` ահաբեկիչներ:

«Մոտվորապես 800-900 վիրավոր է տվել: Հաջողվել է  միայն այսօր խոցել մարտի մեջ մտած մոտ 45 զրահատեխնիկա: Այսօր մեր զորքերին հաջողվել է նաեւ մարտի մեջ չմտած 8-10 զրահատեխնիկա խոցել` հեռահար կրակով: Սա աննախադպ հաջողություն պետք է համարել:

Միայն այսօր խոցվել է նաև 10 ԱԹՍ: Ընդհանուր առմամբ,  խոցված ԱԹՍ-ների  թիվը հասել է 113-ի: Հակառակորդի զրահատեխնիկայի ընդհանուր կորուստն արդեն կազմում է 250 միավոր: Այսօր խոցվել է 3 «Սմերչ» կայան, 3 ինքնաթիռ, 1 ուղղաթիռ: Ահա այսպիսի ծանր մարտեր են մղվում: Մեր զորքերը ցուցաբերում են աննախադեպ քաջություն, հմտություն, գրագիտություն եւ չեն նահանջում»,-շարունակեց Հովհաննիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս