Արցախցի բժիշկներին հաջողվել է փրկել ծանր վիրավորված ֆրանսիացի լրագրողի կյանքը

Արցախցի բժիշկներին հաջողվել է փրկել այսօր Մարտունիում ադրբեջանական հրետակոծությունից ծանր վիրավորված ֆրանսիացի լրագրողի կյանքը։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Արցախի Մարտունի քաղաքի քաղաքապետարանի շենքում ադրբեջանական Զինուժի կողմից թիրախավորվել է լրագրողների խումբը: Հրետակոծության հետևանքով վիրավորում են ստացել ֆրանսիական Le Monde պարբերականի երկու լրագրողները` Ֆրանսիայի քաղաքացի: Նրանց ուղեկցող խաղաղ բնակիչը զոհվել է: Հրետակոծության հետևանքով զոհվել են ևս երեք քաղաքացիական անձինք, իսկ Հայաստանի «Արմենիա» հեռուստաընկերության օպերատորը Արամ Գրիգորյանը և 24news-ի լրագրող Սևակ Վարդումյանը, ռուսական «Дождь» հեռուստաընկերության գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին վիրավորվել են, թիրախավորվել էր նաև Agence France-Presse գործակալության լրագրողների մեքենան:

Տեսանյութեր

Լրահոս