Բաժիններ՝

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը տիկնոջ հետ այցելել է ՊԲ զինվորական հոսպիտալ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 1-ին տիկնոջ՝ Քրիստինե Հարությունյանի հետ, Պաշտպանության բանակի զինվորական հոսպիտալում այցելել է սեպտեմբի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին:

Երկրի ղեկավարը զրուցել է նրանց հետ, հետաքրքրվել բուժման ընթացքով, մաղթել շուտափույթ ապաքինում: «Դուք ձեր ընկերների հետ մեծ սխրանք եք գործել՝ ձախողելով հակառակորդի՝ մեր ժողովրդի ֆիզիկական անվտանգությանը սպառնացող սադրիչ գործողությունները: Գլուխ եմ խոնարհում հայրենիքին մատուցած ձեր ծառայության առջև»,- ասել է Հանրապետության նախագահը և ավելացրել, որ, շնորհիվ հայ ժողովրդի կողմից մղվող միասնական և միահամուռ պայքարի, ստեղծված իրավիճակը հաղթահարվելու է պատվով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս