Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյանը շատ խնդիրներ կառաջացնի Չելսիի պաշտպանության համար. Supersport

Հոկտեմբերի 23-ին և 24-ին կկայանան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի հանդիպումները: Վաղը Ուկրաինայի չեմպիոն Դոնեցկի «Շախտյորը» «Դոնբաս Արենա» մարզադաշտում կընդունի Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Լոնդոնի  «Չելսիին»: Միջազգային ԶԼՄ-ներն արդեն սկսել են նյութեր հրատարակել այդ խաղի մասին: Մասնավորապես՝ Supersport. com-ը ներկայացրել է անգլիական թիմերի մրցակիցներին և անդրադարձել նաև «Շախտյոր» – «Չելսի» հանդիպմանը:

Կայքը գրում է, որ «Չելսին» լավ տրմադրությամբ է մոտենում խաղին՝ Անգլիայի առաջնության 8-րդ տուրում «Տոտենհեմին» հաղթելուց հետո: Նշվում է, որ թե՛ «ազնվականները», թե՛ «հանքափորները» գերազանց են մեկնարկել մրցաշրջանը. «Եթե «Չելսին» պարտություն չի կրել Անգլիայի ընթացիկ առաջնությունում, ապա «Շախտյորն» ընդհանրապես միավորներ չի կորցրել Ուկրաինայի առաջնությունում՝ հաղթելով բոլոր 12 հանդիպումները»:

Անգլիայում նույնպես մտածում են, որ «Շախտյորի» ամենավտանգավոր ֆուտբոլիստը Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանն է:  Հոդվածում նշվում է, որ Ջոն Թերին, ամենայն հավանականությամբ, տեղ կզբաղեցնի պաշտպանության կենտրոնում, բայց դա երաշխիք չէ, որ Հենրիխ Մխիթարյանը կվնասազերծվի. «Անկախ նրանից, թե Ռոբերտո դի Մատեոն ում կնախընտրի պաշտպանության կենտրոնում, «ազնվականները» մեծ խնդիրներ են ունենալու հայ ռմբարկու Հենրիխ Մխիթարյանի հետ, ով արդեն 16 գոլ է խփել այս մրցաշրջանում (բոլոր մրցաշարերում)»:

Մենք կանք նաև Ֆեյսբուքում, միացե՛ք մեր էջին։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս