Սիրիայից զինյալներին ԼՂ հակամարտության գոտի ուղղորդելու մասին լուրերը մտահոգիչ են. Զախարովա
![](https://168.am/wp-content/uploads/2016/09/zaxarova-2.jpg)
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ Սիրիայի հյուսիսային հատվածից զինյալների զանգվածային հավաքագրման ու նրանց Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի գոտի ուղղորդելու մասին լրատվամիջոցների տեղեկությունները մտահոգություն են առաջացնում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մտահոգություն են առաջացնում շրջանառվող տեղեկություններն այն մասին, որ Սիրիայի հյուսիսից զինյալների զանգվածային հավաքագրում է կատարվում Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի գոտի ուղղորդելու համար: Սոցիալական ցանցերում հրապարակվում են համապատասխան տեսանյութեր և լուսանկարներ» ,-ասել է Զախարովան:
Վերջին օրերին միջազգային մամուլում բազմաթիվ են հրապարակումներն այն մասին, որ Թուրքիան Սիրիայից մեծ թվով վարձկանների է տեղակայել Ադրբեջանում, իսկ սեպտեմբերի 27-ից այդ վարձկաններն Ադրբեջանի կողմից կռվում են արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում: