Ադրբեջանում թուրքական ԱԹՍ-ները համակարգում է լիբիական փորձով թուրք գեներալը. կիպրական աղբյուր

Ըստ Կիպրոսի “Geopolitical Cyprus” վերլուծական կենտրոնի ուշագրավ տեղեկության՝ Արցախի ռազմաճակատում թուրքական Bayraktar TB-2 հարվածային ԱԹՍ-ների կիրառումը և դրանց կառավարումը համակարգում է թուրք գեներալ Գյոքսել Քահյան (Goksel Kahya), որը մինչ այդ համակարգում էր ԱԹՍ-ների կիրառումը նաև Լիբիայում։ Այս մասին գրում է «Ռազմինֆոն»Լ

Այս տեղեկությունն, անշուշտ, լրացուցիչ ստուգման կարիք ունի, սակայն դրա հավաստիության օգտին այլ փաստեր էլ են խոսում։ Օրինակ՝ այս տարվա օգոստոսի 13-ին Իլհամ Ալիևն ընդունել էր Թուրքիայի պաշտպանության նախարարի ղեկավարած պատվիրակությանը, որի անդամ էր նաև գեներալ Քահյան։

Հատկանշական է, որ այդ հանդիպմանը ներկա էին պաշտպանության նախարարը և Թուրքիայի առանձին զորատեսակների հրամանատարները, որոնց ֆոնին Քահյայի զբաղեցրած պաշտոնը (ՊՆ փոխնախարարի տեղակալ) համեմատաբար ցածր է, ինչը նշանակում է, որ նրա ներկայությունը այդ հանդիպմանը ուներ բացառապես գործնական նշանակություն։

Լուսանկարում՝ Գյոքսել Քահյան՝ ձախից, զինվորական համազգեստով ամենավերջինը

Տեսանյութեր

Լրահոս