Պատվիրատուն Կարեն Ավագյանն է

«Փուչիկների գործով» մեղադրյալ Սերոբ Բոզոյանի կինը` Մարինե Բոզոյանը, մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ իր ամուսնուն փուչիկների պատվեր տվել է ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը:

«7000 փուչիկ էր: Ինքը 7000 փուչիկ չէր կարող մենակ փչել ու կապել: Ինքը սկզբից ասել ա, որ էս գազով` հելիումով պիտի փչվի, պիտի 2 մետր բարձրություն ունենա, որ վթար չլինի, իսկ վթարն էլ ինչի՞ց է տեղի ունեցելգ»,- ասել է Մ. Բոզոյանը: Հարցին, թե` այսինքն` պատվիրատուն ցանկացել է, որ Ս.Բոզոյանը մեթանո՞վ լիցքավորի փուչիկները, Մ. Բոզոյանը պատասխանել է. «Այո, որպեսզի գումարը քիչ լինի, որովհետև հելիումովը թանկ է»: Մ. Բոզոյանի խոսքով` իր ամուսինը վախենում է ճշմարտությունն ասել, այնինչ` ասելիք ունի. «Ճիշտն ասած, էսօր ես իրեն խոսեցրի, ասացի` ճիշտն ասա, դու մի բան գիտես ու չես ասում: Ինքն ասաց` պետք չի, որ ճիշտը պատմեմ»:

«168 ԺԱՄ»

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս