«Մենք հիմա հայտնվել ենք քարե դարում»

«Սպառողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանն այսօրվա ասուլիսում` խոսելով օդի աղտոտվածության մասին, ասաց, թե Հայասանում օդի աղտոտվածության 90 տոկոսը պայմանավորված է տրանսպորտով, քանի որ արդեն վաղուց փակվել են այն բոլոր գործարանները, որոնք օդի աղտոտվածության պատճառ էին դառնում:

«Մենք հիմա հայտնվել ենք քարե դարում: Մեր երկրում ոչինչ չի արտադրվում՝ բացի պաղպաղակից ու պոմիդորից»,- ասում է նա: Ըսա Արմեն Պողոսյանի՝ նման պայմաններում օդի աղտոտման հիմնական պատճառը դառնում է տրանսպորտը: Խնդրի լուծման համար անհրաժեշտ է գործածել էկոլոգիապես մաքուր տրանսպորտ՝ մետրո, տրոլեյբուս: Սա անելու փոխարեն, ըստ Ա. Պողոսյանի` օվկիանոսի մյուս ծայրից Հայաստան բենզին ենք ներկրում:

Անդրադառնալով մի քանի օր առաջ վաճաքում հայտնված թթվասերին, որի արտադրության ժամկետը կեղծված էր, Արմեն Պողոսյանը նշեց, որ պայքարի արդյունքում հասել են նրան, որ ապրանքների արտադրության և պիտանելիության ժամկետները պարտադիր նշվում են: Իսկ ժամկետներ կեղծելը, ըստ նրա, միշտ էլ կլինի: Նմանատիպ խախտումների դեպքում Արմեն Պողոսյանի հավաստմամբ, պետք է ահազանգել Սննդի անվտանգության պետական ծառայություն, որպեսզի վերջինս անցկացնի ստուգումներ, քանի որ հետագայում հետքերը կորչում են:

 

Տեսանյութեր

Լրահոս