«Արցախում զոհված 19-ամյա Մայիսը 2 ամսվա ծառայող էր». Գյուղապետ

«Արցախում զոհված Մայիս Մակարի Գրիգորյանն ընտանիքի միակ տղան էր, մի քույր ունի»,- 168.am-ին ասաց Արարատի մարզի Արարատ գյուղի ղեկավար Կարեն Ղազարյանը:

«Խելոք, լավ հարգանքով երեխա էր, իրենք հարգանքով ժողովուրդ են: Ապրում էր ծնողների, տատիկ-պապիկի հետ, բայց այս պահին մայրն ու քույրը Հայաստանում չեն: Ինքն էլ մի պահ դրսում էր, հետո վերադարձավ, բանակ գնալուց առաջ  փորձեց ընդունվել համալսարան, այն էլ չստացվեց…»,- ասաց համայնքի ղեկավարը:

Տեսանյութեր

Լրահոս