Բաժիններ՝

Սաակաշվիլին խուսափել է ավիավթարից

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին անցած գիշեր մի քանի ժամ ուշացումով է վերադարձել Ռումինիայից։ Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ուշացման պատճառը, ինչպես հաղորդում է վրացական «Ռուսթավի – 2» հեռուստաընկերության կայքէջը, Բուխարեստի օդանավակայանում Վրաստանի նախագահի օդանավի վթարային վայրէջքն է թռիչքից 10 րոպե անց. ինքնաթիռը մեկնել է շասիի հետ կապված տեխնիկական խնդիրը վերացնելուց հետո միայն։

Սաակաշվիլին Ռումինիայի մայրաքաղաքում մասնակցում էր Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս