«Իշխանություններն ուզում են Գագիկ Ծառուկյանի տղայի հարսանիքը հարամ անել. կկալանավորեն». Գառնիկ Իսագուլյան

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը մամուլի ասուլիսում վստահություն հայտնեց, որ Ծառուկյանին կկալանավորեն, սակայն հիշեցրեց, որ մոտ օրերս նրա տղայի հարսանիքն է:

«Գագիկ Ծառուկյանին կկալանավորեն, այստեղ երկրորդ կարծիք, չեմ կարծում, որ կա, բայց հոկտեմբերի 3-ին նրա տղայի հարսանիքն է: Գործող իշխանություններն ուզում են այդ հարսանիքը հարամ անել: Ենթադրենք՝ Գագիկ Ծառուկյանն աշխարհի ամենամեծ հանցագործն է, 2.5 տարի է՝ չեք կալանավորել, միտինգը հոկտեմբերի 8-ին է, գիտեմ, որ այդ միտինգից Նիկոլ Փաշինյանը վախենում է, բայց արդյոք դա թո՞ւյլ է տալիս, որ հայ մարդը նման բան անի: Թույլ տվեք մարդն ամսի 3-ին իր երեխայի հարսանիքին մասնակցի, ամսի 4 կա, 5 կա, 6 կա, 7 կա, 4 օր ունեք, էլի կալանավորեք, բայց չէ, իրենք պետք է ցավացնեն»,- ասաց Իսագուլյանը:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս