Կարեն Դեմիրճյանին սպասարկած ԳԱԶ 13-ը կվերանորոգվի և կցուցադրվի
![](https://168.am/wp-content/uploads/2019/08/karen-demirjyan.jpg)
Կառավարության որոշմամբ Պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության սեփականություն հանդիսացող ԳԱԶ 13 մակնիշի մեքենան անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով կհանձնվի «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ին: Այն նախկինում սպասարկել է հայ քաղաքական և պետական գործիչ Կարեն Դեմիրճյանին: Մեքենայի սկզբնական արժեքը 651.973 դրամ է: Այն վերանորոգվելու է ՊՈԱԿ-ի միջոցներով և որպես ցուցադրական նմուշ՝ տեղադրվելու է կազմակերպության տարածքում: Պետական համարանիշը՝ 058 HH 01, կպահպանվի: