Հալեպում երկու հայ է սպանվել
                                    Սիրիայի Հալեպ քաղաքում երեկ սպանվել են ևս երկու հայեր` 31-ամյա Միսակ Քահաբյանը և 38-ամյա Օվսենտ Սալիբան։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
Սիրիայում բախումների հետեւանքով սպանված հայերի թիվը արդեն գերազանցում է երեք տասնյակը։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    